Էլիտ Պլազա
Հանրապետության Հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա` Խորենացի փողոցում վեր խոյացող “Ա” դասին պատկանող “Էլիտ Պլազա” բիզնես համալիրը կառուցվել է 2012 թ. և իր ուրույն տեղն է զբաղեցնում քաղաքամայր Երևանի պատմական կենտրոնում:
Կատարելապես ներգրվելով քաղաքի գործարար ցանցին, համալիրը իրավամբ հավակնում է դառնալ Հայաստանի հիշարժան խորհրդանիշներից մեկը` իր յուրօրինակ ճարտարապետության, տեխնիկական հագեցվածության և արտաքին տեսքի շնորհիվ: “Էլիտ Պլազա” բիզնես համալիրի նախագծման և շինարարական աշխատանքները իրականացվել են “Էլիտ Գրուպ” ընկերության կողմից, ում շնորհիվ էլ ստեղծվել է այս հեղինակավոր և բարձրակարգ շինությունը` իր դասական և ժամանակակից ոճերի յուրահատուկ համադրությամբ:
Այսպիսով “Էլիտ Պլազա” բիզնես համալիրը ամբողջապես բավարարում է Համաշխարհային Բանկի Միջազգային Ֆինանսական կորպորացիայի պահանջները` “Ա” կարգի բիզնես կենտրոնի իր բոլոր ցուցանիշներով: Բիզնես կենտրոնի հատակագծի առավելություններից մեկն այն է, որ առևտրային և գրասենյակային բաժիններն ունեն առանձին մուտքեր, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնելու անցուդարձը գրասենյակային տարածքներով: Նույն սկզբունքով նախագծված է երկու մակարդակներում գտնվող, 120 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղը` ապահովելով երկու մուտքեր զուգահեռ տարբեր փողոցներից: Բիզնես կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 24 000 ք/մ, իսկ գրասենյակայինը` 11 000ք/մ: Բիզնես կենտրոնը կահավորված է ժամանակակից ինժեներային կառավարման համակարգերով` “Ա” կարգի շինությունների չափանիշներին համապատասխան կառավարման միասնական կենտրոնով, որն ապահովում է շենքի առավել արդյունավետ կառավարում:
Սեյսմիկ անվտանգության նորագույն համակարգերի կիրառման և ռեզինե-մետաղական բարձիկների օգտագործման շնորհիվ շենքի սեյսմակայունությունը հասնում է 9 բալ: Համալիրի ժամանակակից սարքավորումը համապատասխանում է “Ա” կարգի շինություններից պահանջվող Եվրոպական բարձրագույն չափորոշիչներին:
“Էլիտ Պլազա” աշտարակը հագեցված է արդյունավետ Կլիմատ-Կոնտրոլ համակարգով, ջերմային ծածկերով, երկու տարբեր աղբյուրներից անխափան էլեկտրամատակարարումով, անվտանգության ժամանակակից համակարգով, և իր ինժեներա-տեխնիկական հագեցվածությամբ հանդիսանում է Անդրկովկասում լավագույն կառույցներից մեկը:
“Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնի հիմնական առավելությունները`
1. Հարկեր` 19 հարկ
2. 7 վերելակներ, որոնցից 2-ը` պանորամային
3. Առաջնակարգ վայր` մայրաքաղաքի գործարար և առևտրային կենտրոն, Կենտրոնական բանկից և Հանրապետության Հրապարակից ոչ հեռու, զբոսայգիների շրջակայքում և հիմնական տրանսպորտային ուղիներին մոտ.
4. Ժամանակակից ճարտարապետական և նախագծային որոշումներ
5. Ներքին և արտաքին հարդարանքներ բարձրակարգ նյութերով
6. Պանորամային ապակեպատում
7. Ժամանակակից տեխնոլոգիաներ արտասահմանյան առաջատար արտադրողներից
8. Զարգացած ենթակառուցվածքներ
9. Երկհարկ ստորգետնյա ավտոկայանատեղ 120 մեքենայի համար
10. Շենքի պրոֆեսիոնալ կառավարում