Ծառայություններ
Համալիրի կառուցող “Էլիտ Գրուպ” ը հիրավի ստեղծել է յուրահատուկ մի գործարար կենտրոն, հաշվի առնելով բոլոր մանրամասներն ու նրբերանգները, ապահովելով ապագա վարձակալների համար բոլոր հարմարություններն ու հարմարավետությունը`սարքավորելով շենքը նորագույն տեխնոլոգիաներով: “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնը հանդիսանում է ժամանակակից գործարարի երազանքների իրականացման խորհրդանիշ, ով կարևորում է սեփական ընկերության վարկանիշը և ցանկանում է ընդգծել իր բարձր կարգավիճակը:
- Ռեստորանը գտնվում է 18 և 19 հարկերում` քաղաքի հիասքանչ տեսարանով.
- Լանչ-բար 1 հարկում
- Շենքի ընդհանուր տարածքն է 24000 ք/մ, որից 11000 ք/մ կազմում են գրասենյակային տարածքները
- 2 ցուցասրահներ` 145 ք/մ և 310 ք/մ
- 4 կոնֆերանս դահլիճներ` , ունենալով հնարավորություն փոխակերպվելու ավելի փոքր բաժինների` համապատասխան միջոցառումների համար, անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելով համաժամանակյա թարգմանություն միանգամից 4 լեզուներով
- Շուրջօրյա պահպանություն
- Հասարակական տարածքների տեսա-հսկում
- Կենտրոնացված ջեռուցում
- Կենտրոնացված օդորակիչ
- Կենտրոնացված օդափոխիչ
- Նորագույն հակահրդեհային համակարգ
- Վթարային աստիճաններ բոլոր մակարդակներում
- Կապի ծառայություններ և սերվեր
- Անհատական մոտեցում հաճախորդին